Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունը: Talksport-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 30-ամյա դարպասապահի ծառայություններով: «Կարմիր սատանաների» մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմը ուժեղացնել փորձառու դարպասապահով:
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու համար մրցակցության մեջ կմտնի Լոնդոնի «Չելսիի» հետ: «Թոշակառուները» ցանկանում էին Մենյանին ձեռք բերել անցյալ ամռանը, սակայն գործարքը չեղարկվեց:
Մենյանով «ռոսոներիների» հետ պայմանագիրը կնքվել է մինչև հաջորդ տարվա կեսերը: Դարպասապահի տրանսֆերային գինը կազմում է 25 միլիոն եվրո: