«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում, ըստ լրագրող Էկրեմ Քոնուրի։
«Ռեալ Մադրիդը» կարող է անակնկալ քայլ կատարել և Էդեգորին «Արսենալից» ձեռք բերել», – գրել է լրագրողը իր սոցցանցերի էջում։
26-ամյա նորվեգացին այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայի չորս հանդիպման՝ առանց գոլ խփելու։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։