«Մանչեսթեր Սիթին» կորուստ ունի

Անգլիական Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ։

Խաղի ընթացքում վնասվածք ստացավ «Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը։ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 21-ամյա ֆուտբոլիստը կբացակայի թիմի առնվազն հաջորդ երեք խաղերից։

Խուսանովը այս մրցաշրջանում հինգ խաղ է անցկացրել՝ առանց գոլ խփելու։ Գվարդիոլայի թիմը ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականը՝ յոթ միավորով։

«Սիթիի» հաջորդ խաղը կլինի «Բարնլիի» դեմ։