«Լիվերպուլը» որոշում է կայացրել Ռայան Գրավենբերչի վերաբերյալ

TalkSPORT-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Ռայան Գրավենբերչի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը մտադիր է պարգևատրել 23-ամյա հոլանդացուն 2024/25 թվականների չեմպիոնական մրցաշրջանում ունեցած նվաճումների համար։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

2024/25 մրցաշրջանում Գրավենբերգը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։