«Լևանտեի» պաշտպանը՝ Վինիսիուսի մասին. «Բավական է»

«Լևանտեի» պաշտպան Ունայ Էլգեզաբալը Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրում «Ռեալ Մադրիդից» կրած 1-4 հաշվով պարտությունից հետո խոսել է «Լոս Բլանկոսի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։

Բրազիլացին հանդիպման ընթացքում հարվածել է մրցակցի դեմքին, սակայն մրցավար Իսիդրո Դիաս դե Մերա Էսկուդերոսը չի պատժել ֆուտբոլիստին։

«Երբ մարդիկ անհարգալից են վերաբերվում մեզ, երկրպագուներին և մեր ներկայացրած թիմին, մենք պետք է ասենք՝ բավական է։

Նա մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստ է, բայց կան իրավիճակներ, որոնք ես որպես անձնավորություն չեմ կարողանում հաղթահարել, իրավիճակներ, որոնք անտեղի են։ Ես չեմ ուզում դա մեծ բան դարձնել, քանի որ անհրաժեշտություն չկա», – Էլգեզաբալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։