LA LIGA. «Ռեալը» գոլառատ խաղում հաղթեց «Լևանտեին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լևանտեին» և հաղթեց 4-1 հաշվով։

«Արքայական ակումբից» դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփեցին Վինիսիուսը և Ֆրանկո Մաստանտուոնոն։ Վերջինս արգենտինացի տաղանդ է, ով առաջին անգամ գրավեց դարպասը «Ռեալի» կազմում։

Չաբի Ալոնսոյի գլխավորած մադրիդյան թիմը հաղթել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր 6 հանդիպումները և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 4 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։