«Կայրաթ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Կայրաթ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում, հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Ալմաթիի «Օրտալիկ» ստադիոնում, որը տեղավորում է 23 800 հանդիսական, մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20:45-ին