«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կողմից «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը երկրորդ տարին անընդմեջ չմասնակցելու որոշումը։
«Թող անեն այն, ինչ ուզում են։ Մենք հոգ ենք տանում «Բարսայի» մասին։ Թեկնածուների և կազմակերպիչների նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք մասնակցում ենք արարողություններին։ Սա սպորտի մեր ընկալման մի մասն է։ Կարող ես հաղթել, կարող ես պարտվել։ Բայց պետք է կարողանալ պարտվել։ Մենք բախտավոր ենք, որ շատ ենք հաղթում և շատ քիչ ենք պարտվում», – ասել է Լապորտան («Sport.es»):
Նշենք, որ անցյալ տարի մամուլում հաղորդվում էր՝ «Ռեալը» բոյկոտել է մրցանակաբաշխությունը, քանի որ տեղեկացել էր, թե «Ոսկե գնդակը» կստանա ոչ թե Վինիսիուս Ժունիորը, այլ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Այս տարի ևս մադրիդյան ակումբը չմասնակցեց արարողությանը։