Bild-ի փոխանցմամբ՝ «Բավարիայի» աստղային հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Հարձակվողով հետաքրքրված է իր նախկին ակումբը՝ «Թոթենհեմը»։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը քննարկում է Քեյնին հաջորդ ամռանը ձեռք բերելու հնարավորությունը։ «Թոթենհեմը» մտադիր է վճարել ֆուտբոլիստի հրաժարագնի կետը։
Անգլիացու պայմանագրում հրաժարագնի կետը կազմում է մոտավորապես 65 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Քեյնի ներկայիս պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։