«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի վինգեր Լամին Յամալի հոգեկան վիճակի մասին «Ոսկե գնդակը» չհաղթելուց հետո։
Հիշեցնենք, որ 18-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։
«Ես նրան տեսա երեկ, և կարծում եմ, որ նա լավ է, մոտիվացված է առաջիկա տարիների համար։ Դեմբելեն արժանի էր հաղթանակին, և Լամինը հեշտությամբ ընդունեց դա։ Նա պատրաստ է ապացուցել, որ լավն է։ Նա նաև մոտիվացված է ցույց տալու այն ամենը, ինչ կարող է այս և հաջորդ մրցաշրջանում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
2024/25 մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։