Գավին այս տարի այլևս չի կարողանա օգնել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով դաշտից դուրս կմնա մոտ 4-5 ամիս, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 23-ին ենթարկվել է արթրոսկոպիկ վիրահատության։ Բժիշկները նախընտրել են կարել մենիսկը՝ այն պահպանելու համար։

Այս վնասվածքի հետևանքով Գավին այլևս չի մասնակցի ընթացիկ մրցաշրջանի հանդիպումներին։ 2025/26 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել 2 խաղի և կատարել 1 գոլային փոխանցում։