Հայտնի է «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև մրցաշրջանի առաջին խաղի օրը և ժամը

Իսպանական Լա Լիգայի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հայտարարել է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև մրցաշրջանի առաջին խաղի օրը և ժամը։ Թիմերը առաջին անգամ կհանդիպեն միմյանց հետ հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։

«Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է։ «Ռեալ Մադրիդը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝