«Բարսելոնան» չի շտապի Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքելու հարցում

«Բարսելոնան» այս ամռանը վարձակալությամբ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ակումբների միջև կնքված համաձայնագիրը ներառում է 30 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։

Ինչպես հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով Sky Sports-ին, «Բարսելոնան» գոհ է Ռեշֆորդի ելույթներից։ Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը չի պլանավորում քննարկել վաղաժամկետ գնման հնարավորությունը։ Ռեշֆորդի ապագան «Բլաուգրանայում» կորոշվի միայն ամռանը։

«Բարսելոնայի» կազմում անցկացրած վեց խաղերում Մարկուս Ռեշֆորդը խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։