«Բարսելոնան» տրանսֆերային թիրախ ունի

«Բարսելոնան» մտադիր է պայմանագիր կնքել «Սպորտինգի» պաշտպան Գոնսալո Ինասիոյի հետ, հայտնում է A Bola-ն։

Ըստ աղբյուրի՝ լիսաբոնյան ակումբը հաշվի առնելով սա բանակցություններ է սկսել 24-ամյա պորտուգալացու հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը, իսկ հրաժարագնի կետը կկազմի 60-80 միլիոն եվրո։

2025/26 մրցաշրջանում Ինասիոն բոլոր մրցաշարերում ութ խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։