«Ասթոն Վիլան» որոշում է կայացրել Ունայ Էմերիի վերաբերյալ

Տեղեկություններ են հայտնվել Ունայ Էմերիի՝ որպես «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի ապագայի վերաբերյալ։

Լրագրող Փիթ Օ’Ռուրկի խոսքով՝ «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը չի պլանավորում ազատել իսպանացի մարզչին, չնայած թիմի անհաջող մեկնարկին Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը», որը փնտրում է Ռուբեն Ամորիմի հավանական փոխարինող, հետաքրքրված է Էմերիի ծառայություններով։

Հիշեցնենք, որ Ունայ Էմերին «Ասթոն Վիլան» գլխավորում է 2022 թվականից։