Արնե Սլոտ․ «Դա անհեթեթ ու հիմար քայլ էր»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը անդրադարձել է թիմի հարձակվող Ուգո Էկիտիկեի գործողությանը Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, որտեղ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դառնալուց հետո հանեց մարզաշապիկը և ստացավ երկրորդ դեղին քարտը, ինչի հետևանքով հեռացվեց դաշտից։

«Չեմ վախենա ասել՝ դա անհեթեթ ու հիմար քայլ էր։ Պետք է կառավարել էմոցիաները։ Ես կհասկանայի Էկիտիկեին, եթե նա Չեմպիոնների լիգայի եզրափակչում շրջանցեր երեք մրցակցի, իսկ հետո գնդակն ուղարկեր դարպասի վերին իննյակը, բայց այդ գոլն իրականում ստեղծել էր Ֆեդերիկո Կիեզան», – ասել է Սլոթը։