Աշրաֆ Հակիմին՝ Ուսման Դեմբելեին․ «Հիմա դու պետք է կոստյում կրես»

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կատակել է իր թիմակից Ուսման Դեմբելեի հասցեին, ով նվաճել է «Ոսկե գնդակը»։

«Հիմա, երբ դու նվաճել ես «Ոսկե գնդակը», ես ուզում եմ, որ դու միշտ կոստյում կրես», – ասել է Հակիմին իր թիմակցին փարիզցիների սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։

Աշրաֆ Հակիմին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ տեղը։ Մարոկկացին բաց թողեց արարողությունը Ֆրանսիայի առաջնության հինգերորդ տուրում «Մարսելից» կրած 1-0 հաշվով պարտության պատճառով։