Սամուել Ումտիտի. «Նա չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայի» պես ակումբում»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին բացահայտել է հետաքրքիր դրվագներ իր երբեմնի թիմակից Ուսման Դեմբելեի կարիերայի սկզբնական շրջանից։

«Այո, ճիշտ է, ամեն առավոտ ես էի զանգահարում Ուսմանին, որպեսզի արթնացնեմ։ Հաճախ նաև ստուգում էի՝ արդյոք հիշում է, որ այդ օրը մարզում պետք է ներկայանա։ Նա իսկապես լավ մարդ է, բայց չէր հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ «Բարսելոնայի» պես ակումբում։ Դեմբելեն երբեմն կարող էր մարզումից ուշանալ 50 րոպեով և դա նորմալ համարել։ Փարիզում նա արդեն փոխվել և հասունացել է», — պատմել է Ումտիտին Le Parisien-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ՊՍԺ-ի հարձակվող Դեմբելեն նվաճեց ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։