«Ռեալ Մադրիդը» ֆուտբոլի ամենաթանկ ապրանքանիշն է

«Ռեալ Մադրիդը» դարձել է աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ապրանքանիշը՝ ըստ Brand Finance խորհրդատվական ընկերության։

Օգոստոսի 14-ի դրությամբ ապրանքանիշի արժեքը 2025 թվականին հասել է 1.92 միլիարդ եվրոյի։

«Բարսելոնան» ճանաչվել է որպես երկրորդ ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբային ապրանքանիշ՝ 1․7 միլիարդ եվրո արժեքով։