«Ռեալ Մադրիդը» ուսումնասիրում է իր կազմը ուժեղացնելու տարբերակները: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով TEAMtalk-ին, մադրիդյան գրանդը հետաքրքրված է «Լիվերպուլի» աստղային կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերով:
Այնուամենայնիվ, աղբյուրը չի սպասում, որ «Ռեալ Մադրիդը» որևէ քայլ կանի Մակ Ալիստերին ձեռք բերելու համար 2026 թվականին: Այժմ մադրիդյան ակումբն այլ առաջնահերթություններ ունի:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Մակալիստերը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է 22-րդ տեղը: Մակալիստերը 26 տարեկան է: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները արգենտինացուն գնահատում են 100 միլիոն եվրո: