Ռաֆայել Լեաուն հայտնել է, որ մտածում էր «Ինտեր» տեղափոխվելու մասին

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հայտնել է, որ մտածում էր «Ինտեր» տեղափոխվելու մասին։

Պորտուգալացի վինգերը ասել է, որ չէր պլանավորում լքել ֆրանսիական «Լիլը», բայց մարզական տնօրենը ցանկանում էր նրան մեծ գումարով վաճառել «Ինտերին»։ Ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ մի քանի շաբաթ անց «Միլանից» ստացվել է մեկ այլ առաջարկ, որն արդեն իսկ գրավել էր իր հետաքրքրությունը։

«Մալդինին տեսազանգով զանգահարեց ինձ և ասաց. «Դու պետք է գաս, մենք պատրաստ ենք քեզ ընդունել»։ Ես ասացի՝ այո։ Պարզապես չէի կարող հրաժարվել այդ առաջարկից», – Լեաուի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլյայի կայքը։

Պորտուգալացի հարձակվողը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա մեկ գոլ է խփել Իտալիայի գավաթի մեկ խաղում։ Ֆուտբոլիստը այժմ վերականգնվում է վնասվածքից։