Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը գովաբանել է «Լիվերպուլի» հարձակողական խաղը այս մրցաշրջանում։
«Այս հարձակումը կարող է լինել համաշխարհային ֆուտբոլի ամենաուժեղը։ «Լիվերպուլն» ունի հարձակման բազմաթիվ տարբերակներ, ինչը պետք է ունենա յուրաքանչյուր լավագույն ակումբ, որը ցանկանում է մրցել բոլոր մրցաշարերում», – ըստ FourFourTwo-ի։
Անգլիական Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում հինգ խաղերում մերսիսայդցիները խփել են 11 գոլ, ինչը լավագույն արդյունքն է Պրեմիեր լիգայի թիմերի շարքում։ Արնե Սլոթի թիմը ներկայումս 15 միավորով առաջինն է մրցաշարային աղյուսակում։