«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կիսվել է Ալեքսանդր Իսակի խաղամակարդակի մասին իր կարծիքով։
«Նախորդ մրցաշրջանում նա հավանաբար աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն էր։ Նրա գոլային փոխանցումները, ինտելեկտը, տեխնիկան, ֆիզիկականությունը, խաղի վրա ազդեցությունը և բնավորությունը՝ այս ամենը բարձրակարգ է։ Զարմանալի չէ, որ «Լիվերպուլը» ցանկանում էր նրան ձեռք բերել, չնայած տրանսֆերը հավակնոտ էր՝ հաշվի առնելով մյուս դիրքերը ամրապնդելու անհրաժեշտությունը», – Օուենի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։
Հիշեցնենք, որ Իսակը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Նյուքասլից» անցյալ ամռանը։