Նիկի Նիկոլը՝ երգչուհին և «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալի ընկերուհին, արձագանքել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներին:
Իսպանացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեից հետո։
Նիկոլը լուսանկար է հրապարակել Յամալի հետ և այն մակագրել. «Ես քեզ սիրում եմ»։
Հիշեցնենք, որ 18-ամյա Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։