Լամին Յամալը գրառում է կատարել «Ոսկե գնդակի» վերաբերյալ

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը։

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը գլխավոր մրցանակի համար պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Կոպայի անվան գավաթին, որը տրվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

«Աստծո ծրագիրը կատարյալ է, պետք է բարձրանալ, որպեսզի հասնես գագաթին։ Ուրախ եմ, որ նվաճեցի իմ երկրորդ Կոպա գավաթը և շնորհավորում եմ Ուսման Դեմբելեին մրցանակի ու հիանալի մրցաշրջանի համար»,- գրել է Յամալը իր սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն այս տարի առաջին անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»՝ դառնալով տարվա լավագույն խաղացող։