Խաբիբ Նուրմագոմեդովը շնորհավորել է Ուսման Դեմբելեին «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ

UFC-ի նախկին թեթևքաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը շնորհավորել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։

«Լավագույնը։ Շնորհավորում եմ», – գրել է Նուրմագոմեդովը սոցիալական ցանցերում։

2024/25 մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ Փարիզցիների հետ նա հաղթել է Չեմպիոնների Լիգան, Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։