Խուլիան Ալվարեսը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ ակումբում, ըստ Fichajes-ի։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բարսելոնան»։ Արգենտինացին մտածում է հաջորդ ամռանը մադրիդյան ակումբից հեռանալու մասին։

Ալվարեսը «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած 62 խաղում խփել է 30 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։