Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ։
Լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկացմամբ՝ Յամալն արդեն սկսել է մարզվել գնդակով։ Ֆուտբոլիստը լավ է վերականգնվում վնասվածքից, և կատալոնական ակումբի մարզչական շտաբը նախատեսում է նրան տեսնել Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում։
«Բարսելոնայի» հիմնական նպատակը այն է, որ Յամալը լիովին պատրաստ լինի հոկտեմբերի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղին։
Մինչ այդ կատալոնացիները սեպտեմբերի 25-ին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում կմրցեն «Ռեալ Օվիեդոյի» հետ (23:30, Երևանի ժամանակով), իսկ սեպտեմբերի 28-ին տանը կընդունեն «Ռեալ Սոսյեդադին»։