Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հաղթանակին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
«Ես շնորհավորեցի Ուսմանին, քանի որ սա նրա համար մեծ երեկո է։ Նա արժանի էր դրան։ Դեմբելեի հաղթանակը շատ լավ է ֆրանսիական ֆուտբոլի համար, քանի որ նա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ է», – Դեշամի խոսքերը մեջբերել է L’Equipe-ը։
Սեպտեմբերի 22-ին Դեմբելեն 28 տարեկանում նվաճեց իր առաջին «Ոսկե գնդակը»։ Լավագույն եռյակում նրան միացան «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան։