Դայո Ուպամեկանոն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն ցանկանում է լքել Բունդեսլիգան և տեղափոխվել Լա Լիգա։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալ Մադրիդում»։ 26-ամյա պաշտպանի գործակալը սկսել է աշխատել «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության վրա։

Կենտրոնական պաշտպանը «Բավարիայում» է 2021 թվականի ամռանից։ Նրա ներկայիս պայմանագիրը գերմանական հսկայի հետ լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։