«Բարսելոնան» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերել, սակայն որոշակի պայմաններով։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանի համար վարձավճարով տեղափոխվել է «Բարսելոնա»՝ գնման հնարավորությամբ։
Ըստ Daily Star-ի, կատալոնական ակումբը պատրաստ է հարձակվողի համար 30 միլիոն եվրո վճարել, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է գործարքից ստանալ առնվազն 40 միլիոն եվրո։
Ռեշֆորդը իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած վեց խաղերում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։