Ballon d’Or 2025․ Հայտնի է տարվա լավագույն հարձակվողի անունը

«Արսենալի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը նվաճեց Գերդ Մյուլերի մրցանակը։

Շվեդը ճանաչվեց 2025 թվականի լավագույն հարձակվող։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես է եկել «Սպորտինգում», որտեղ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի գավաթը։

2024/25 մրցաշրջանում 26-ամյա շվեդը Պորտուգալիայի առաջնությունում «Սպորտինգի» կազմում հեղինակել է 39 գոլ։

Ընդհանուր առմամբ, Վիկտոր Գյոկերեսը նախորդ մրցաշրջանում դարձել է 63 գոլի հեղինակ։