«Պարի Սեն Ժերմենը» «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2025 թվականի լավագույն ակումբ։
Նախորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ փարիզցիները նվաճեցին Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Փարիզյան թիմը նաև նվաճեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով «Ինտերին»։