Ballon d’Or 2025․ Այտանա Բոնմատին՝ կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակի» դափնեկիր

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Այտանա Բոնմատին երրորդ տարին անընդմեջ ստացավ կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» մրցանակը։

2024/2025 մրցաշրջանում Բոնմատին «Բարսելոնայի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Բոնմատին դարձել է 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։