Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է իր ապագայի մասին

«Բայերի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոստովանել է, որ ամառային մրցաշրջանի ընթացքում մտածել է տրանսֆերի մասին։

«Ես նույնպես մտածել եմ տրանսֆերի մասին անցյալ ամռանը, բայց վերջում ինքս ինձ ասացի. «Ես կմնամ։ «Բայերում» ես զգում եմ երկրպագուների և ակումբի սերը։ Ես կարծում էի, որ այստեղ առնվազն ևս մեկ մրցաշրջան լավ կլինի ինձ համար։

Այնպես որ, ես կվայելեմ մրցաշրջանը և կտամ իմ ամբողջ ուժը», – ասել է Գրիմալդոն, ըստ գերմանական Sky-ի։

Գրիմալդոն 2025/2026 մրցաշրջանում անցկացրել է վեց խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը 30-ամյա Գրիմալդոյին գնահատում է 30 միլիոն եվրո։