«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը ընդգրկվել է «Ոսկե գնդակի» քվեարկության լավագույն եռյակում, ըստ Stats Foot վիճակագրական պորտալի։
Լամին Յամալը զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։
Քվեարկության արդյունքների հրապարակման պահին իսպանացին 18 տարեկան և 71 օրական էր։