Պոլ Պոգբան խոսել է Անսու Ֆատիի մասին

«Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Լիգա 1-ի «Մետցի» դեմ խաղից (5-2) հետո դիմել է իր թիմակից Անսու Ֆատիին։

Իսպանացի վինգերը խաղի հերոսն էր. նա փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի սկզբում, երբ հաշիվը 1-1 էր, և գոլ խփեց մի քանի վայրկյան անց։ «Բարսելոնայի» նախկին խաղացողը դուբլ ձևակերպեց 83-րդ րոպեին։

«Եղբայր, ես քեզ ասացի։ Ես գիտեի, որ դու երկրորդ խաղակեսում կմտնես խաղադաշտ և երկու գոլ կխփես։ Հարցրու նրան, դա ես ասացի։ Ես գիտեի, եղբայր», – Պոգբայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

«Մոնակոն» Անսու Ֆատիին վարձակալությամբ «Բարսելոնայից» ձեռք բերեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 22-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց թիմի կազմում իր նորամուտի ժամանակ՝ «Բրյուգեի» դեմ նախորդ խաղում։