Նոնի Մադուկեն կանցնի ֆիզիկական պատրաստվածության ստուգում

«Արսենալի» հարձակվող Նոնի Մադուկեն կանցնի ֆիզիկական պատրաստվածության ստուգում, հայտնում է The Standard-ը։

Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1-1)։ Ֆուտբոլիստին փոխարինել է Բուկայո Սական։

Այս մրցաշրջանում 23-ամյա Մադուկեն մասնակցել է վեց հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։