«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին խնդրել են համեմատել իրեն Լիոնել Մեսսիի հետ։ Եգիպտացին նախ 38-ամյա «Ինտեր Մայամիի» հարձակվողին անվանեց՝ ընտրելով իր և Դիեգո Մարադոնայի միջև, ապա իր փոխարեն ընտրեց «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրին։
«Ես, թե՞ Մեսսին։ Մեսսի։ Ես միշտ նրան կհամարեմ պատմության լավագույն ֆուտբոլիստը», – «Լիվերպուլի» աստղի խոսքերն են մեջբերել իսպանական լրատվամիջոցները։
Մոհամեդ Սալահը «Ոսկե գնդակի» երեսուն թեկնածուների շարքում է, իսկ Լիոնել Մեսսին՝ ոչ։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա այսօր Փարիզում։ Սալահը այս մրցաշրջանում Արնե Սլոթի թիմի կազմում խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։