«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը կլինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասնակիցներից։ Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ երկուշաբթի, Փարիզի Շատլե թատրոնում։
Mundo Deportivo-ի տեղեկությամբ՝ Յամալը ներկա կգտնվի շուրջ 20 հոգու ուղեկցությամբ, որոնց մեծ մասը նրա ընտանիքի անդամներն են։ Ֆուտբոլիստն ու իր հարազատները միջոցառմանը կներկայանան Dolce & Gabbana նորաձևության տան հագուստով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր հաղթանակի դեպքում Յամալը ծրագրում է Փարիզում կազմակերպել մասնավոր երեկույթ, սակայն դրա մանրամասները գաղտնի են պահվում։
Հիշեցնենք՝ այս տարի «Ոսկե գնդակը» կշնորհվի մրցաշրջանի արդյունքների հիման վրա՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 13-ը, այլ ոչ թե օրացուցային տարվա։