Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո Փարիզում երեկույթ կկազմակերպի

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեծ երեկույթ կկազմակերպի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո, որը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզում, հայտնում է AS-ը։

18-ամյա իսպանացին, որը առաջադրվել է 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել 25 հոգանոց պատվիրակության հետ, որոնց թվում են նրա ընտանիքը, ընկերները, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի թիմի անդամները։ Երեկույթին հատուկ հրավիրվել է դիջեյ։

Նշվում է, որ Յամալի շքախումբը Փարիզ կժամանի Բարսելոնայի պատվիրակությունից առանձին։