«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ընդգրկվել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» տասը հավակնորդների շարքում։
Ֆրանսիացին ութերորդ տարին անընդմեջ ընդգրկվել է «Ոսկե գնդակի» քվեարկության լավագույն տասնյակում։
Statsdufoot-ի տվյալներով՝ սա ռեկորդ է ֆրանսիացի ֆուտբոլիստի համար։ Մբապպեն գերազանցել է Միշել Պլատինիի (1979-1985) և Թիերի Անրիի (2000-2006) նվաճումները, որոնք յոթ տարի անընդմեջ ընդգրկվել են լավագույն տասնյակում։