Ժոան Լապորտա․ «Եթե նա նվաճի «Ոսկե գնդակը», դա պատմական պահ կլինի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բարձր է գնահատել «Ոսկե գնդակի» հնարավոր շնորհումը Լամին Յամալին։

«Լամինը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Եթե նա նվաճի «Ոսկե գնդակը», դա պատմական պահ կլինի», – ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 55 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։