Դանիացի անվանի դերասան Մադս Միկելսենը այցելել է Լա լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնա» – «Խետաֆե» (3-0) հանդիպմանը, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա Միկելսենը հանդիպումը դիտել է «Յոհան Կրոյֆ» ստադիոնի VIP տրիբունայում՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Դերասանը լուսանկարվել է ակումբի ղեկավարի հետ և ստացել անվանական մարզաշապիկ նվեր։