Հանս-Դիտեր Ֆլիկը` «Խետաֆեի» դեմ հաղթական խաղի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր տպավորություններով Լա Լիգայում «Խետաֆեի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո։

Ֆերան Տորեսը առաջին խաղակեսում երկու գոլ խփեց՝ «Բլաուգրանայի» համար ապահովելով երեք միավոր։ Դանի Օլմոն խփեց երրորդ գոլը։

«Մենք վերահսկեցինք խաղը, լավ խաղացինք և ապահովեցինք հաղթանակը։ «Խետաֆեի» դեմ գոլ խփելը միշտ դժվար է, բայց մենք կարողացանք։ Ես շնորհակալ եմ թիմին վերջին խաղերում ցուցադրած խաղի համար։ Մենք խաղացինք անցյալ կիրակի, ապա դժվար խաղ ունեցանք Չեմպիոնների լիգայում «Նյուքասլի» դեմ, և այսօրվա խաղը նույնպես խոստանում էր դժվար լինել։

Մենք արժանի էինք հաղթել բոլոր երեք խաղերում, և ես շատ ուրախ եմ դրա համար», – Ֆլիկի խոսքերն է մեջբերել Barca Universal-ը։

Հինգ խաղից հետո «Բարսելոնան» 13 միավորով Իսպանիայի առաջնության աղյուսակում երկրորդն է։