«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության կազմակերպիչներին հաջողվե՞լ է գաղտնի պահել դափնեկրի անունը

Թվում է, թե կազմակերպիչներին հաջողվել է պահպանել լարվածությունը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությունից առաջ։ Հաղթողի անունը կհայտարարվի այսօր երեկոյան։ Marca-ի տվյալներով՝ ոչ ոք այս պահին չգիտի, թե ով կստանա մրցանակը, այդ թվում՝ հաղթողը։

Այս անգամ որևէ տեղեկատվություն չի արտահոսել։ Անցյալ տարի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը և թեկնածուների վերջնական դասակարգումը հրապարակվել էին առցանց արարողությունից կարճ ժամանակ առաջ։

Այդ տարի Ռոդրին հաղթանակ տարավ, մինչդեռ Վինիսիուս Ժունիորը, որը նախկինում համարվում էր ֆավորիտ, զարմանալիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը։ Այս տարի ՊՍԺ-ի Ուսման Դեմբելեն և «Բարսելոնայի» Լամին Յամալը համարվում են գլխավոր հավակնորդները։