«Բավարիան» պաշտպան Դայո Ուպամեկանոն ցանկանում է լքել գերմանական Բունդեսլիգան և տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա, ըստ Marca-ի։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալ Մադրիդում»։
26-ամյա պաշտպանի գործակալը սկսել է աշխատել «Արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության վրա։ Կենտրոնական պաշտպանը «Բավարիայում» է 2021 թվականի ամռանից։ Նրա ներկայիս պայմանագիրը գերմանական հսկայի հետ լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։
Transfermarkt-ը Ուպամեկանոյի շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։