«Խետաֆեի» դեմ խաղը յուրահատուկ էր «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի համար։
15-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Ֆերան Տորեսին՝ բացելով հաշիվը, իսկ 63-րդ րոպեին նա ևս էլ գոլ խփեց՝ «Բլաուգրանային» առաջ մղելով 3-0 հաշվով։
Opta-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Օլմոն «Բարսելոնայի» կազմում նույն խաղում գոլ է խփում և գոլային փոխանցում է կատարում։ Այսօրվա խաղը իսպանացու 45-րդն է թիմի կազմում։ Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ օգոստոսին գերմանական «ՌԲ Լայպցիգից»։
Նա կատալոնացիների կազմում ընդհանուր առմամբ խփել է 13 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։