«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Գավիի առողջական վիճակի վերաբերյալ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Գավիի առողջական վիճակի վերաբերյալ։ Աջ ծնկի միջային մենիսկի վնասվածքի կոնսերվատիվ բուժումից հետո 21-ամյա Գավին ենթարկվել է ինտենսիվ սթրես-թեստերի։

«Լավագույն հնարավոր վերականգնումն ապահովելու համար Գավին երեքշաբթի օրը կանցնի արթրոսկոպիկ հետազոտություն բժիշկ Ջոան Կարլես Մոնլհաուի մոտ՝ ակումբի բժշկական անձնակազմի հսկողության ներքո», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Գավին վերջին անգամ «Բարսելոնայի» կազմում խաղացել է գրեթե մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 23-ին։