«Բարսելոնայում» քննարկում են Մարկուս Ռեշֆորդի ապագան

Կատալոնական «Բարսելոնան» քննարկում է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» վաղաժամ գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները տպավորված են հարձակվողի խաղով և պատրաստվում են «կարմիր սատանաներին» առաջարկել 23 միլիոն եվրո արդեն այս ձմռանը՝ չսպասելով հաջորդ ամռանը։

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 2025-ի ամռանը վարձակալությամբ պայմանագիր կնքեց «կապտանռնագույնների» հետ։ Նրա հաշվին «Բարսելոնայի» կազմում արդեն կա 5 խաղ, որոնցում նա խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ի գնահատմամբ՝ անգլիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։